Մեծ Բրիտանիայում սառեցվել են «Russia Today»-ի հաշիվները
Մեծ Բրիտանիայում սառեցվել են «Russia Today» ռուսաստանյան մեդիահոլդինգի հաշիվները։ Այս մասին փոխանցել է «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
Նա իր թվիթթերյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Բրիտանիայում մեր հաշիվները փակել են՝ բոլոր հաշիվները, և որոշումը վերանայման ենթակա չէ։ Կեցցե՜ խոսքի ազատությունը»։
Թե ինչու է «NatWest» բանկը նման որոշում կայացրել, հայտնի չէ։
Բանկը հեռուստաընկերությանը նամակ է ուղղել, որում նշվում է միայն, որ ֆինանսական կազմակերպությունը որոշել է հրաժարվել հեռուստաընկերությանը ծառայություններ մատուցելուց, և այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ։

7or.am