Ալիև. «Ադրբեջանը հետաքրքրությամբ հետևում է ԵՏՄ–ում ընթացող գործընթացներին»
ԵՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը չի բացառվում։ Այս մասին «ria.ru»–ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք հիմա մեզ բավական վստահ ենք զգում այն որակով, որում այժմ գտնվում ենք… Հետևաբար, դեռ պետք է դիտարկենք, թե ինչ միտումներ կլինեն: Իհարկե, եթե միությունը գրավիչ լինի, այնտեղ շատերը կմտնեն: Այնպես որ, ոչ մի բան բացառել չի կարելի»,- նշել է Ալիևը։
Նա հավելել է՝ Ադրբեջանը հետաքրքրությամբ հետևում է եվրասիական տարածքում ընթացող գործընթացներին, որտեղ «բարդություններ կան, որոշակի աստիճանի հավակնություններ»:
«Այսօր ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաև քաղաքական համագործակցության ձևաչափը բավական ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար, իհարկե, մոտիվացիա է անհրաժեշտ: Եվ մենք ներկայումս այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

7or.am