Ալիևը բացառել է Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է. տարածաշրջանը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Խելամիտ փոխզիջում հնարավոր է՝ ԼՂ բնակչության անվտանգության, նրա կենսագործունեության, ինքնավարության, տարբեր ներդրումային ծրագրերի ապահովում Ադրբեջանի կողմից: Եվ երկու ժողովուրդների կողմից խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով. այսպիսին է մեզ ներկայանում հակամարտության կարգավորումը»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի ԼՂ–ին անկախություն տրամադրելուն։
«Բայց կարող է լինել փոխզիջում տեղական ինքնավարության, Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հարցերի շուրջ. ապագայում, եթե մենք պայմանավորվենք, դա կարող է լինել ինքնավար հանրապետություն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը բացառել է Ադրբեջանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում հնարավոր է. տարածաշրջանը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն: Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Խելամիտ փոխզիջում հնարավոր է՝ ԼՂ բնակչության անվտանգության, նրա կենսագործունեության, ինքնավարության, տարբեր ներդրումային ծրագրերի ապահովում Ադրբեջանի կողմից: Եվ երկու ժողովուրդների կողմից խաղաղ փոխգործակցություն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սահմաններից դուրս տարածքների ազատագրման պայմանով. այսպիսին է մեզ ներկայանում հակամարտության կարգավորումը», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի ԼՂ–ին անկախություն տրամադրելուն։

7or.am