Տնտեսական

18.10.2016 13:08


Վ. Բոստանջյան. «Բյուջեում ունենք լարվածություն, և դեռևս պարզ չէ՝ հեռանկարում ինչ կկատարվի»

Վ. Բոստանջյան. «Բյուջեում ունենք լարվածություն, և դեռևս պարզ չէ՝ հեռանկարում ինչ կկատարվի»

Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

«Ակնհայտ է, որ մեր պետական բյուջեն, հատկապես եկամուտների տեսանկյունից, արդեն իսկ անցյալ տարվանից կրում է դժվարություններ: Մինչև անգամ պաշտոնական տվյալներով հայտնվում է, որ տարբեր ամիսների կտրվածքով մենք ունենում ենք լարվածություն բյուջետային մուտքերի ապահովման առումով»,-«Zham.am»-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանը:

Նա նշեց, որ սոցիալական ծրագրերին մշտապես պետք է տրվի առաջնահերթություն, մանավանդ եթե չկան անհարժեշտ ֆինանսական միջոցներ դրանք վճարելու համար:

Բոստանջյանը նաև նշեց, որ տեղի են ունենում ուշացումներ կենսաթոշակների վճարման առումով:

«Այսինքն՝ առանց այդ էլ ցածր կենսաթոշակների պայմաններում, երբ որ մի զգալի զանգված հանրապետության անհամբեր սպասում է ամսի 1-ին գոնե այդ չնչին գումարը ստանալու, բայց պարզվում է, որ դա ևս հետաձգվում է: Դա, ըստ էության, նշան է այն բանի, որ մենք բյուջեում ունենք լարվածություն, և դեռևս պարզ չէ, թե հեռանկարում ինչ կկատարվի»,-նշեց նա:

Տնտեսագետի գնահատմամբ՝ այսօր չունենք որևէ դրական տեղաշարժ տնտեսությունում, ավելին՝ տնտեսությունը կոմային վիճակում է այս պահին գտնվում:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը