Ռազմիկ Զոհրաբյան. «Բնականաբար, ՀՀ նախագահի ելույթում պետք է հստակ ասվեր…»
Գնահատելով Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը՝ ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, որ կարևորում է ՌԴ նախագահ Մեդվեդևի ելույթը, որտեղ ևս մեկ անգամ ընդգծվեց ուժի չկիրառման սկզբունքն ու անհրաժեշտությունը։
Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, Ռ. Զոհրաբյանն ասել է, որ բացի այդ ելույթից, դեկտեմբերի 2-ին նախագահի մասնակցությամբ գործադիր մարմնի նիստ է եղել։ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման մասին նախագահի ելույթը ՀՀԿ փոխնախագահը շատ նորմալ է համարում.
-Աստանայում Ալիևի ելույթից հետո պարզ դարձավ, որ նրանք նորից հին ճախարակն են մանում, այսինքն՝ տարածքային ամբողջականություն, օկուպացված տարածքներ և այլն, և ասում են, որ եթե խաղաղ ճանապարհով չլուծվի, ապա նորից կդիմեն ուժի կիրառմանը։ Բնականաբար, ՀՀ նախագահի ելույթում պետք է հստակ ասվեր, որ ուժի կիրառման դեպքում մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը։
Նա նաև նշել է, թե դրանից հետևում է, որ ճանաչելու դեպքում ԼՂՀ-ի հետ կնքվում է ռազմական պայմանագիր ռազմական փոխօգնության մասին, և ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահելու օգնել Ղարաբաղին, եթե պատերազմ սկսվի։
-Բնականաբար, քանի որ մենք ունենք ռազմական պայմանագիր Ռուսաստանի հետ, Ռուսաստանն անմասն չի մնա այդ հակամարտության լուծման հարցում,-ասել է նա։

7or.am