1 օրվա ընթացքում Մոսուլում ԻԼԻՊ–ից 9 գյուղ է ազատագրվել
Իրաքյան Մոսուլի ազատագրման պահից սկսած՝ մեկ օրվա ընթացքում քրդերը «Իսլամական պետության» զինյալներից 9 գյուղ են ազատագրել՝ ընդհանուր 200 քկմ տարածքով։ Այս մասին գրում է «Life.ru»–ն։
Բացի այդ, քուրդ աշխարհազորայինների խոսքով՝ վերահսկողության տակ է առնվել Էրբիլի ու Մոսուլի միջև անցնող ճանապարհի զգալի մասը,ոչնչացվել է առնվազն 4 ականապատ մեքենա։
Հիշեցնենք՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 17–ին։ ԶԼՄ–ի տվյալներով՝ դրան մասնակցում է 80 հազ մարդ՝ իրաքյան բանակի զինվորականներ և քուրդ աշխարհազորայիններ, 100 միավոր ծանր տեխնիկա։ Օդից նրանց աջակցում է միջազգային կոալիցիան։ ԻԼԻՊ–ից դիմակայում է 3000-4500 իսլամիստ։
Մոսուլը գրավվել է իսլամականների կողմից 2014–ին և համարվում է իսլամականների իրաքյան գլխավոր հենակետը։
1 օրվա ընթացքում Մոսուլում ԻԼԻՊ–ից 9 գյուղ է ազատագրվել
Իրաքյան Մոսուլի ազատագրման պահից սկսած՝ մեկ օրվա ընթացքում քրդերը «Իսլամական պետության» զինյալներից 9 գյուղ են ազատագրել՝ ընդհանուր 200 քկմ տարածքով։ Այս մասին գրում է «Life.ru»–ն։
Բացի այդ, քուրդ աշխարհազորայինների խոսքով՝ վերահսկողության տակ է առնվել Էրբիլի ու Մոսուլի միջև անցնող ճանապարհի զգալի մասը, ոչնչացվել է առնվազն 4 ականապատ մեքենա։

7or.am