Թրամփի կողմնակիցը պատրաստակամություն է հայտնել սպանել Քլինթոնին ընտրվելու դեպքում
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակից Դեն Բոումանը Ցինցինատիում հայտարարել է, որ պատրաստ է «գործն իր ձեռքը վերցնել», եթե դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ԱՄՆ նախագահ դառնա։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն՝ տեղի ԶԼՄ–ին հղումով։
«Ես իմ ուժերի չափով կանեմ ամեն ինչ՝ նրան զրկելու իշխանությունից։ Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք հեղաշրջում կազմակերպել։ Մենք հեղափոխություն կանենք ու նրան դուրս կհանենք Սպիտակ տնից։ Շատ արյուն կլինի։ Բայց մենք այդպես պետք է պայքարենք»,– ասել է նա։
ԱՄՆ գաղտնի ծառայությունների ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ իրավապահները տեղյակ են Թրամփի կողմնակցի սպառնալիքների մասին։

7or.am