Մոսուլում ԻԼԻՊ–ի զինյալները մահապարտների գրոհներով են պատասխանել իրաքյան բանակին (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները մահապարտների գրոհներով են պատասխանել Մոսուլի ազատագրումն սկսած իրաքյան բանակին։
«Firat»–ի փոխանցմամբ՝ սկզբում մահապարտն իրեն պայթեցրել է Գիյար շրջանի Բիլավեթ գյուղի մոտ՝ Մոսուլից արևելք։ Ականապատ մեքենան բախվել է իրաքյան բանակի տանկին. կատարվածի հետևանքով 70 իրաքցի զինվորական է զոհվել։
2–րդ պայթյունը որոտացել է Շեյխ Ամիր գյուղի մոտ։ Մահապարտը փորձել է մեքենայով հարվածել լրագրողների մեքենային։ «Anadolu»–ի տվյալներով՝ գրոհը կանխել են քուրդ աշխարհազորայինները, որոնք կրակ են բացել ահաբեկչի մեքենայի ուղղությամբ, որը պայթել է։
ԶԼՄ–ի տվյալներով՝ ԻՊ իրաքյան «մայրաքաղաքն» ազատագրելուն մասնակցում է 80 հազ մարդ, այդ թվում՝ քուրդ աշխարհազորայինները։ Նրանց դիմակայում է 3000-4500 իսլամիստ։

7or.am