Լրահոս

23.02.2010 09:17

ԱՄՆ-ում քննարկում են Իրանին հարվածելու հնարավորությունը

ԱՄՆ փորձագիտական հանրությունը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավոր սցենարները։ Քննարկումներն այդ պայմանավորված են Իրանի միջուկային ծրագրերի շուրջ առաջացած հերթական լարված իրադրությամբ։ Թեման «թեժացել» է ՄԱԳԱՏԷ-ի նոր, ավելի կոշտ զեկույցի հրապարակումից հետո։ Դրանում աասված է Թեհրանի ուրանի հարստացման երկու նոր գործարանի կառուցման մասին։ ԱՄՆ Միացյալ շտաբերի ղեկավար Մայքլ Մուլենն այդ կապակցությամբ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ռազմական միջամտությունը չի կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ Այս տեսակետն առաջնային է ԱՄՆ փորձագիտական շրջանակներում։

Ըստ «РиаНовости»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։