Աշխարհ

17.10.2016 17:15


Այսօր «Լիվերփուլը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»

Այսօր «Լիվերփուլը» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»

Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 8–րդ փուլը կավարտվի «Լիվերփուլ»–«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումով։

Անգլիայի առաջնության վերջին 5 խաղն ավարտվել է «մերսիսայդցիների» 4 հաղթանակով և մեկ ոչ ոքիով, ինչը թույլ է տվել Յուրգեն Կլոպի սաներին ընդհուպ մոտենալ առաջնորդող խմբին։

Այսօրվա հաղթանակի դեպքում «Լիվերփուլը» կարող է միավորներով հավասարվել մրցույթի առաջնորդներին՝ «Արսենալին» և «Մանչեսթեր Սիթիին»։

«Մանկունյանցիները» հաջող մեկնարկից հետո անհաջող խաղերի շարք ունեցան, ինչի հետևանքով Ժոզե Մոուրինյոյի սաները հայտնվեցին 7-րդ տեղում։ Ամենայն հավանականությամբ, այսօրվա խաղին արդեն կարող են մասնակցել Հենրիխ Մխիթարյանը և Լյուք Շոուն։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23:00–ին։

Այս խորագրի վերջին նյութերը