Աշխարհ

17.10.2016 12:29


Իրաքի վարչապետ. «Թուրքիային չենք թույլատրելու մասնակցել Մոսուլի ազատագրմանը»

Իրաքի վարչապետ. «Թուրքիային չենք թույլատրելու մասնակցել Մոսուլի ազատագրմանը»

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ իրենք չեն թույլատրելու Թուրքիայի ստորաբաժանումներին մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմեկերպության վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը։ Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sputniknews»–ին հղումով։

Նշյալ հայտարարությունն Իրաքի վարչապետն արել է «Էլ Իրաքիե» հեռուստաընկերության եթերով: Նշել է, որ միակ ուժը, որը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան է՝ նկատի ունենալով Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական ստորաբաժանումների ներկայությունը:

Աբադին տեղեկացրել է նաև, որ չկա որևէ փաստաթուղթ, որով Իրաքի կառավարությունը ցանկանում է, որ այդ օպերացիային հարձակողական ուժեր մասնակցեն Թուրքիայից:

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ Իրաքի կառավարության մամուլի կենտրոնից ստացված տեղեկության համաձայն` Մոսուլի ազատագրմանը մասնակցում են Իրաքի «Հաշդի Շաբի» շիա աշխարհազորայինները և Իրաքյան Քրդստանի զորքերը:

Թուրքական աղբյուրի պնդմամբ` օպերացիային մասնակցում են նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3000 զինյալ և Իրաքյան Քրդստանի «Փեշմերգա» կոչվող զինված ուժերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը