Փարիզում հազարավոր ֆրանսիացիներ դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ միասեռական զույգերի ամուսնությունների
Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցները պահանջել են չեղարկել այն օրենքը, համաձայն որի՝ սեռական փոքրամասնություններին թույլատրվում է ամուսնանալ։ Ցուցարարները նաև պահանջել են ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունեցողներին արգելել դիմել փոխնակ մոր մեթոդին և արտամարմնային բեղմնավորմանը։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։
Ցույցի կազմակերպիչները նշել են, որ ակցիան կոչված է աջակցելու ավանդական ընտանիքներին և արժեքներին, ինչպես նաև ազդելու հասարակական մտքի վրա նախագահական ընտրություններից առաջ, որոնք անցկացվելու են հաջորդ տարի։ Ցուցարարների թվում էր նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարիոն Մարեշալ Լե Պենը՝ Մարին Լե Պենի զարմուհին։
Ցույցը խաղաղ է անցել՝ չհաշված ուկրաինական FEMEN կազմակերպության մերկ աղջիկների որոշ սադրանքները։ Նրանք անվանել են ցուցարարներին հոմոֆոբներ։ Ոստիկանությունը ձերբակալել է աղջիկներին և տեղափոխել ոստիկանական բաժանմունք։

7or.am