Աշխարհ

17.10.2016 11:55


Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված հայհոյախառն կարգախոս են վանկարկել

Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված հայհոյախառն կարգախոս են վանկարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: Այս մասն հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haber.sol.org»–ին հղումով։

Տրապիզոնում ելույթ ունեցած Էրդողանը հայտարարել է.

«Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք, չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես մեռնել»:

Էրդողանի այս խոսքերն ուղեկցվել են հանրության «Հայ բիճերը մեզ չեն վախեցնի» վանկարկումներով: Ելույթի տեսագրության մեջ երևում է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի փորձում դադարեցնել այս աղաղակները, այլև քթի տակ ծիծաղելով շարունակում է ելույթը:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը