Աշխարհ

17.10.2016 10:55


Ճապոնիան մտածում է Ռուսաստանի հետ համատեղ ղեկավարել վիճելի Կուրիլները

Ճապոնիան մտածում է Ռուսաստանի հետ համատեղ ղեկավարել վիճելի Կուրիլները

Ճապոնիան մտադիր է Ռուսաստանին Հարավային Կուրիլները համատեղ ղեկավարելու առաջարկություն անել։ Այս մասին հայտնում է ճապոնական «Nikkei» թերթը՝ հղում անելով 2 երկրների կառավարությունների աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ այդ գաղափարը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի «նոր մոտեցման» մի մասն է՝ Ռուսաստանի հետ տարածքային վեճի կարգավորման վերաբերյալ։

Բացառված չէ, որ Ճապոնիայի վարչապետը Յամագուտի պրեֆեկտուրայում դեկտեմբերին սպասվող հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ քննարկի վիճելի կղզիները համատեղ ղեկավարելու հարցը։

Թերթը գրում է, որ համատեղ ղեկավարումը կլինի փոխզիջում 2 երկրի համար, իսկ թե հստակ որ կղզիները կարող են ղեկավարվել համատեղ, ենթադրվում է ավելի ուշ քննարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը