Աշխարհ

17.10.2016 10:35


Բրիտանիան ու ԱՄՆ–ը նոր պատժամիջոցներով են սպառնացել Ռուսաստանին

Բրիտանիան ու ԱՄՆ–ը նոր պատժամիջոցներով են սպառնացել Ռուսաստանին

Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ–ը մտածում են Հալեպում տիրող լարված դրության առնչությամբ Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին։ Նման հայտարարություն են արել այդ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Բորիս Ջոնսոնն ու Ջոն Քերրին։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Մենք չպետք է թուլացնենք Ասադի ռեժիմի, Ռուսաստանի ու Իրաքի վրա գործադրվող ճնշումը», –հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը՝ հստակեցնելով, որ հնարավոր պատժամիջոցները տնտեսական բնույթ են կրելու։

Ջոնսոնը նաև հավելել է՝ կասկածում է, որ Ռուսաստանն ու Ասադը կհաղթեն Սիրիայի պատերազմը։

Ավելի վաղ էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ հարկավոր է խստացնել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները Սիրիայի դրության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը