Իրաքի վարչապետը հայտարարել է Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է Մոսուլ քաղաքի՝ ԻԼԻՊ–ի զինյալներից ազատագրման գործողության մեկնարկի մասին։
Իրաքցի վարչապետն ընդգծել է, որ գործողությանը մասնակցելու են իրաքյան բանակը և տեղի ոստիկանության ստորաբաժանումները։ ԶԼՄ–ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ցամաքային ստորաբաժանումներումկռվողների թիվը գերազանցում է 60 հազարը։
Օդից նրանց աջակցելու է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան։ Բացի այդ, շփման գիծ են տարվել 100 միավոր ծանր տեխնիկա և հրետանային միջոցներ։
Նախօրեին «Sky News Arabia»–ն հաղորդել էր, որ գործողությունը մեկնարկելու է հոկտեմբերի 17–ին։ Իրաքյան ավիացիան էլ քաղաք հազարավոր թռուցիկներ է նետել, որոնցում զգուշացնում է գործողության մեկնարկի մասին։ Դրանցում նաև կոչ է արվում տեղի բնակիչներին մնալ տանը, փակել դռներն ու պատուհանները և չմոտենալ գրոհայինների դիրքերին։
Հիշեցնենք՝ Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, ահաբեկիչների կողմից զավթվել է 2014–ին և շարունակում է մնալ նրանց գլխավոր հենակետը՝ ԻԼԻՊ–ի իրաքյան «մայրաքաղաքը»։
Իրաքի վարչապետը հայտարարել է Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է Մոսուլ քաղաքի՝ ԻԼԻՊ–ի զինյալներից ազատագրման գործողության մեկնարկի մասին։
Իրաքցի վարչապետն ընդգծել է, որ գործողությանը մասնակցելու են իրաքյան բանակը և տեղի ոստիկանության ստորաբաժանումները։ ԶԼՄ–ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ցամաքային ստորաբաժանումներում կռվողների թիվը գերազանցում է 60 հազարը։

7or.am