Աշխարհ

15.10.2016 14:40


Գերմանիայի բնակիչը վիճակախաղով 90 մլն եվրո է շահել

Գերմանիայի բնակիչը վիճակախաղով 90 մլն եվրո է շահել

Բադեն–Վյուրթեմբերգ դաշնային երկրի բնակիչը շահել է Հելսինկիում խաղարկվող 90 մլն եվրոյի «եվրաջեքփոթը», որը ռեկորդային է Գերմանիայի պատմության մեջ։

«Spiegel»–ի փոխանցմամբ՝ գերմանացուն հաղթանակ է բերել թվերի հետևյալ համակցությունը՝ 7, 10, 25, 39, 42, ինչպես նաև լրացուցիչ 3 և 6 համարները։

Ավելի վաղ խաղարկության առավելագույն գումարը ստացել էր Հեսսենի բնակիչը. նա շահել էր 84,8 մլն եվրո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը