Աշխարհ

15.10.2016 14:25


ՌԴ–ն ու Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել С-400–ի մատակարարման վերաբերյալ

ՌԴ–ն ու Հնդկաստանը համաձայնագիր են ստորագրել С-400–ի մատակարարման վերաբերյալ

Հնդկաստանում համաձայնագիր է ստորագրվել այդ երկրին ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթային հրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ։ Փաստաթուղթը հաստատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մասնակցությամբ։

Ավելի վաղ էլ նման համալիրներ մատակարարելու մասին համաձայնագիր էր կնքվել Չինաստանի հետ։

Հիշեցնենք՝ ՌԴ առաջնորդը Գոայում է՝ մասնակցելու ԲՐԻՔՍ–ի գագաթաժողովին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը