Աշխարհ

15.10.2016 12:45


Մոսկվան անպատասխան չի թողնի ՌԴ ղեկավարության դեմ ԱՄՆ ծրագրած կիբերգրոհները

Մոսկվան անպատասխան չի թողնի ՌԴ ղեկավարության դեմ ԱՄՆ ծրագրած կիբերգրոհները

Մոսկվան կարձագանքի Ռուսաստանի ղեկավարության դեմ ԱՄՆ ծրագրած կիբերգրոհներին։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին հղումով։

«Ակնհայտ է, որ կարձագանքենք, իհարկե։ Դա արդեն լպիրշության եզրագծին է»,–հայտարարել է Ուշակովը։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ԱՄՆ ԿՀՎ–ն, այդ երկրի նախագահի կարգադրությամբ, աննախադեպ կիբերհարձակում է նախապատրաստում ՌԴ դեմ։

«WikiLeaks»–ը, սակայն, կասկածի տակ էր առել ԱՄՆ այդ ծրագրի իսկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը