Աշխարհ

15.10.2016 16:40


ԱՄՆ–ում արգելել են ինքնաթիռ մտնել «Samsung Galaxy Note 7» հեռախոսներով

ԱՄՆ–ում արգելել են ինքնաթիռ մտնել «Samsung Galaxy Note 7» հեռախոսներով

ԱՄՆ–ի Տրանսպորտի նախարարությունն արգելել է ինքնաթիռ մտնել «Samsung Galaxy Note 7» հեռախոսներով։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Հաղորդվում է, որ արգելքն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 15–ից։

Նշվում է, որ այն ուղևորներին, ովքեր կխախտեն տվյալ կարգը, կարող են տուգանել կամ էլ առգրավել հենց սմարթֆոնը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան ավիաընկերությունների ինքնաթիռներում հայտնվել են կոնտեյներներ՝ հեռախոսներում կրակ բռնկվելու դեպքում հանգցնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը