Պուտինը Գոա է ժամանել՝ մասնակցելու ԲՐԻՔՍ–ի գագաթաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան է մեկնել, որտեղ այսօր բանակցություններ է ունենալու այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
ՌԴ նախագահի օգնական Ուշակովի խոսքով՝ հանդիպումը կայանալու է ԲՐԻՔՍ–ի գագաթաժողովի նախաշեմին, որը նախատեսված է հոկտեմբերի 15-16–ին։
Նշվում է, որ սկզբում ՌԴ և Հնդկաստանի առաջնորդները կշփվեն նեղ կազմով, այնուհետև բանակցությունները կկայանան պատվիրակությունների մասնակցությամբ։ Ռուսական կողմից դրանց մասնակցելու են փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, Առևտրի և արդյունաբերության, Տնտեսական զարգացման, Էներգետիկայի նախարարությունների և Ռոսատոմի ղեկավարները։
Այնուհետև կկայանա «Կուդանկուլամ» ԱԷԿ–ի 3-րդ և 4-րդ բլոկների հիմնադրումը։
Երեկոյան Պուտինն ու Մոդին կմեկնեն ԲՐԻՔՍ–ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք առաջին միջոցառմանը՝ ոչ պաշտոնական ճաշի։

7or.am