Լիբիայի Սիրտ քաղաքում 14 մարդ է զոհվել ԻՊ հետ բախման հետևանքով
Լիբիայի Սիրտ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ բախման հետևանքով Լիբիայի 14 զինվորական է զոհվել։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն՝ հղում անելով տեղի հիվանդանոցի ներկայացուցչին։
«Մարտերը սկսվել են այսօր՝ ժամը 9։00–ին։ 25–30 հոգի վիրավոր է»,–հավելել է նա։
Սեպտեմբերին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ Լիբիայի զինված ուժերը մոտ են ԻՊ զինյալներից Սիրտի ազատագրմանը։

7or.am