Աշխարհ

14.10.2016 16:43


Դմիտրի Պեսկով. «ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովը ԼՂ հարցով հայտարարություն չի ընդունելու»

Դմիտրի Պեսկով. «ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովը ԼՂ հարցով հայտարարություն չի ընդունելու»

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում տեղի ունեցող նիստի ժամանակ ԼՂ հարցով հայտարարություն չեն ընդունելու: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է ТАСС–ը։

Պեսկովը նաև հերքել է այն լուրը, թե Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։ Նա դա անվանել է «բացարձակ աբսուրդ»՝ հավելելով, որ Պուտինը ոչ մի կերպ չի ազդում Հայաստանի ներքին քաղաքականության վրա:

«Ռուսաստանը չի խառնվում այլ երկրների ներքին գործերին, առավել ևս՝ այնպիսի մոտ գործընկերների, ինչպիսին Հայաստանն է»,–ասել է նա:

Նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիա հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հնարավորությունը։

«Իսկապես ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված հարցերը եղել են Պուտինի և Էրդողանի հանդիպումների օրակարգում»,-ասել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը