Աշխարհ

14.10.2016 16:00


Ադրբեջանի ԱԳՆ–ն ափսոսում է ԼՂ մասին Ուշակովի հայտարարության համար

Ադրբեջանի ԱԳՆ–ն ափսոսում է ԼՂ մասին Ուշակովի հայտարարության համար

Ռուսաստանը լավատեսություն չի տեսնում ԼՂ հակամարտության մոտակա կարգավորման հարցում: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 13–ին, հայտատարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Ուշակովի հայտարարությունն առաջացնում է զարմանք և ափսոսանք,- մեջբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի խոսքը «Trend» լրատվական գործակալությունը,– տվյալ հայտարարությունը «հակասում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների ոգուն»:

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման հարցով կառուցողական բանակցությունների օգտին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը