Աշխարհ

14.10.2016 14:20


Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով, հավանաբար թուրքերը կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն և հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան: Դա նշանակում է, որ այնտեղ ևս կարող է քննարկվել:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը