Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս քաղաք տանող գլխավոր ճանապարհը:Պատճառը կարտոֆիլի մթերման գներն են: Գյուղացիները բողոքում են, որ կարտոֆիլը չի իրացվում: Հիմա մարզում կարտոֆիլի բերքահավաքի եռուն ժամանակներն են: Գյուղացիները կարտոֆիլը հանել են ու չեն կարողանում վաճառվել: Վարդենիսի տարածաշրջանի բնակիչների խոսքով՝ բերքն անգամ 80-90 դրամով չեն կարողանում իրացնել: «Կարտոֆիլը քանդել են, մնացել է պահեստներում: Ինքնարժեքից ցածր է վաճառվում կարտոֆիլը, բայց հարցը միայն գինը չէ, այլ որ ընդհանրապես չի վաճառվում»,- NewsBook-ի հետ զրույցում դժգոհեցին Նորակերտ գյուղի բնակիչները:
Գյուղացիները զայրացած են, քանի որ, ըստ պայմանագրի, բանակին 1 կիլոգրամ կարտոֆիլը 90 դրամով են մթերել, սակայն այժմ կանգնել են փաստի առջև, մարդիկ նրանցից 40 դրամով են պահանջում:
Գյուղացիները փակել են Վարդենիսի ճանապարհը
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Պատճառը կարտոֆիլի մթերման գներն են: Գյուղացիները բողոքում են, որ կարտոֆիլը չի իրացվում: Հիմա մարզում կարտոֆիլի բերքահավաքի եռուն ժամանակներն են: Գյուղացիները կարտոֆիլը հանել են ու չեն կարողանում վաճառվել: Վարդենիսի տարածաշրջանի բնակիչների խոսքով՝ բերքն անգամ 80-90 դրամով չեն կարողանում իրացնել: «Կարտոֆիլը քանդել են, մնացել է պահեստներում: Ինքնարժեքից ցածր է վաճառվում կարտոֆիլը, բայց հարցը միայն գինը չէ, այլ որ ընդհանրապես չի վաճառվում»,- NewsBook-ի հետ զրույցում դժգոհեցին Նորակերտ գյուղի բնակիչները:
Գյուղացիները զայրացած են, քանի որ, ըստ պայմանագրի, բանակին 1 կիլոգրամ կարտոֆիլը 90 դրամով են մթերել, սակայն այժմ կանգնել են փաստի առջև, մարդիկ նրանցից 40 դրամով են պահանջում:
Մանրամասները՝ NewsBook-ում։