Աշխարհ

14.10.2016 22:00


Հոկտեմբերի 16–ից սուպերլուսիններ կդիտվեն

Հոկտեմբերի 16–ից սուպերլուսիններ կդիտվեն

Հոկտեմբերի 16–ից Երկիր մոլորակի բնակիչները կարող են սուպերլուսիններ տեսնել։

Աստղագետների հավաստիացմամբ՝ Լուսինն այնքան կմոտենա Երկրին, որ եթե գիշերն անամպ լինի, ապա հեռադիտակով հնարավոր կլինի անգամ լուսնային ծովերն ու խառնարանները տեսնել։

ТАСС–ի փոխանցմամբ՝ մինչև տարեվերջ 3 սուպերլուսին կդիտվի՝ առաջինը՝ հոկտեմբերի 16–ին, 2–րդը՝ նոյեմբերի 14–ին, 3–րդը՝ դեկտեմբերի 14–ին. վերջինի ժամանակ Լուսինը Երկրին կիմոտենա առավելագույն չափով։

Աստղագետները նշում են, որ միջինում սուպերլուսինը դիտվում է 144 տարին մեկ անգամ։ Այդ երևույթն ուժեղ մակընթացություններ է առաջացնում։

«Սուպերսլուսինը» գիտական տերմին չէ։ Այսպես են անվանում աստղագիտական հազվադեպ երևույթը, երբ լիալուսինն առավելագույնս մոտ է լինում մեր մոլորակին: Լուսնի սկավառակն ավելի մեծ է թվում հորիզոնին կախված, քան երկնքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը