«Աշխատանքներ ենք տանում հեշտացված կարգով ՀՀ–ՌԴ բեռնափոխադրումներ իրականացնելու ուղղությամբ»
Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ–պետությունների միջև համագործակցության դինամիկան պետք է մեծանա, իսկ արդեն իսկ հաստատաված կապերն էլ՝ ավելի խորանան։
Նախարարը նշել է, որ Հայաստանի համար առևտրատնտեսական ոլորտում խոշոր գործընկերը Ռուսաստանն է, և իրենք մտադրություն ունեն առաջիկայում ավելի մեծ ուշադրություն դարձնել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
–Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանն է հիմնական ինվեստորը, որն էլ արդեն իսկ կազմել է 4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մենք աշխատանքներ ենք տանում Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսով հեշտացված կարգով բեռնափոխադրումներ իրականացնելու ուղղությամբ,–ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենք ակտիվ համագործակցում են նաև միասնական տրանսպորտային քաղաքականության, բաց երկնքի հաստատման ուղղությամբ։

7or.am