Լրահոս

21.12.2009 16:14


Թուրք լրագրողներին զարմացրել էին հյուրանոցները, մեքենաների ճոխությունը և լրագրողների անգլերենը

Թուրք լրագրողներին զարմացրել էին հյուրանոցները, մեքենաների ճոխությունը և լրագրողների անգլերենը

-Նրանք, ովքեր առաջին անգամ էին Հայաստանում, պարզապես ապշած էին, որովհետև հաշվի առնելով Թուրքիայում վերջին 50-ամյակի հակահայկական քարոզչությունը՝ Հայաստանը պատկերվում է որպես աղքատ, մուրացիկ, թույլ, այսինքն՝ միշտ բացասական և խեղճ երանգներով երկիր, և գալով Հայաստան՝ նրանք, օրինակ, զարմացան, որ մենք «Congress» հյուրանոցի նման հյուրանոց ունենք, զարմանում էին փողոցի մեքենաների ճոխությամբ, որ հայ լրագրողները կարող են անգլերեն շփվել իրենց հետ,- թուրք լրագրողների Հայաստան կատարած այցի արդյունքների մասին խոսելիս նշել է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Ցեղասպանության թանգարան այցելելով՝ նրանք զարմացան առկա էքսպոնատների ներկայությունից և նրանից, որ տնօրենն իրենց հետ անգլերեն զրուցեց։ Նրա կարծիքով եթե նույնիսկ այս ամենը թուրք լրագրողներն ուղղակի իրենց հոդվածներում չներկայացնեն, հաստատ անուղղակի կերպով արտացոլվելու է. «Չեմ ասի, որ նրանք միանգամից վերափոխվեցին, ասացին, որ իրենք սխալ էին և այլն, սակայն հենց այն քայլը, որ նրանք եկան, ծաղիկներ դրեցին, մի պահ լռեցին կրակի մոտ, ուշադիր, առանց ագրեսիվ հարցերի մինչև վերջ լսեցին գիդին, ամեն դեպքում, նրանց մեջ ինչ-որ մի բան փոխվեց»,- նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը