Աշխարհ

13.10.2016 15:50


Լուսանկարիչը պատկերել է սիբիրյան արջի բաժանումն իր ձագուկներից (լուսանկարներ)

Լուսանկարիչը պատկերել է սիբիրյան արջի բաժանումն իր ձագուկներից (լուսանկարներ)

Սիբիրի կենտրոնական արգելոցի տեսուչի լուսանկարչական ապարատը որսացել է արջի՝ սեփական ձագերից բաժանվելու պահը։ Նա մեծացրել է իր ձագուկներին, և ժամանակն է եկել, որպեսզի երիտասարդ կենդանիներն ինքնուրույն նոր կյանք սկսեն։ Այս մասին հայտնում է «Siberian Times»–ը։

Մայր արջուկը բերել էր իր ձագուկներին Ենիսեյի ափի մոտ և ձագուկներից բաժանվելուց հետո լողալով անցել էր մյուս ափը։ Արջը վստահ է եղել, որ այդ տարիքում ձագուկները բավականաչափ վստահ չեն իրենց ուժերում, որպեսզի լողան մայրիկի հետևից։ Այդկերպ նրանք հավերժ կկորցնեն մայրկի բույրը։

Ձագուկները մինչև վերջին պահը հետևել են՝ ինչպես են մայրիկի բրդոտ ականջներն անհետանում հեռվում։ Նրանք մինչև վերջին պահը հավատում էին, որ մայրիկը վերադառնալու է, անգամ հաջորդը օրը եկել էին բաժանման վայր, սակայն մայրիկը չի վերադարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը