Աշխարհ

13.10.2016 14:05


Էրդողանի սկանդալային հայտարարությունը՝ թուրք ծաղրանկարչի աշխատանքում (լուսանկար)

Էրդողանի սկանդալային հայտարարությունը՝ թուրք ծաղրանկարչի աշխատանքում (լուսանկար)

Թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական ծաղրանկարը:

«ermenihaber.am»-ի փոխանցմամբ՝ ծաղրանկարիչն անդրադարձել է Էրդողանի՝ Իրաքի վարչապետ Հեյդար Իբադիի հասցեին արած սկանդալային արտահայություններին: Իբադին Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից:

«Դու իմ զրուցակիցը չես, իմ մակարդակին, որակին չես: Իրաքում քո գոռում-գոչյունը մեզ համար կարևոր չէ: Ո՞վ է սա: Թող նախ և առաջ իր չափը ճանաչի»,– պատասխանել էր Էրդողանը։

Ծաղրանկարում Էրդողանի ձեռքին ցուցակ կա, որում նշված է. «Է՛յ, Իբադի, դու իմ որակին չես. այս ցուցակը նայի՛ր ու տե՛ս՝ որակը որն է»:

Ծաղրանկարիչը ներկայացրել է նախագահական պալատի ծախսերը. «Հեռախոս՝ 1 միլիոն, ջուր՝ 3 միլիոն, ջեռուցում՝ 8 միլիոն, էլեկտրաէներգիա՝ 9 միլիոն, հյուրերի ընդունելություն՝ 30 միլիոն, անձնակազմ` 67 միլիոն, չհրապարակված ծախսեր՝ 150 միլիոն լիրա»:

Այս խորագրի վերջին նյութերը