Գագիկ Մակարյան. «Անհրաժեշտ է երկրում խթանել տեղական ներդրողների բանակը»
–Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ կառույցին հանգեցրեց նրան, որ այնտեղ տնտեսական համագործակցությունն առանձնապես չի զարգանում,–այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ Հայաստանն արտաքին շուկաներում ներկայացվելու անհրաժեշտություն ունի։
Մակարյանի խոսքով՝ ԵԱՏՄ բոլոր երկներն ունեն տնտեսական, կոռուպցիոն և ներդրումների խնդիրներ, հետևաբար ՀՀ–ի համար նախատեսված ներդրումները չեն կարող լինել միայն այդ երկրներից:
Մակարյանը նշել է, որ մոտավորապես 8 տարի առաջ ՀՀ–ի օտարերկրյա ներդրումները կազմում էին ՀՆԱ-ի 8,7%–ը, սակայն այդ պատկերը 2014թ. իջել է 3,7%–ի, իսկ այժմ էլ կազմում են 1,7%–ը:
Բանախոսի կարծիքով անհրաժեշտ է երկրում առանձնապես խթանել տեղական ներդրողների բանակը:
–Չնայած նրան, որ օտարերկրյա ներդրողներն ավելի մեծ գումարներով են հանդես գալիս, ինչի հնարավորությունը մեր ներդրողները չունեն, բայց այնուամենայնիվ, հայկական ներդրողը կարող է ալտերնատիվ տարբերակ լինել,- ասել է նա՝ ավելացնելով, որ ներքին ներդրողների շուկան պետք է զարգացնել Կառավարության կողմից կիրառվող հատուկ մեթոդաբանությամբ, առանձնահատուկ ուշադրությամբ կամ հարկերից ժամանակավոր ազատմամբ։

7or.am