Լրահոս

21.12.2009 15:19

Թուրքիային սիմվոլիկ ժե՞ստ է հարկավոր

Թուրքիային սիմվոլիկ ժե՞ստ է հարկավոր

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում թուրք լրագրողների Հայաստան կատարած այցի արդյունքների մասին խոսելիս թուրքագետ Արտակ Շաքարյանը նշել է, որ թուրք լրագրողները հիմնականում նշում էին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում իրենք արմատական փոփոխություն չեն ուզում, չեն ուզում նույնիսկ ազատագրված տարածքներից որևէ հատվածի փոխհատուցում, ուղղակի Թուրքիային մի սիմվոլիկ ժեստ է հարկավոր, թեկուզև մոսկովյան ևս մեկ հռչակագրի ստորագրում, որը ցույց կտա, որ գործընթացը շարունակվում է։ Նրա կարծիքով այցի շնորհիվ ավելի պարզ դարձավ, թե հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայում ինչպես են ընկալվում և դիտարկվում։

-Եթե մինչ այժմ մենք Էրդողանի հայտարարություններից էինք իմանում, որ Ղարաբաղի հարցը փորձում են մտցնել, հիմա մենք գիտենք, որ իրականում դա ներքաղաքական խնդիրների արդյունք է, որ Ղարաբաղի հարցը, մենք ուզենք, թե չուզենք, Անկարան կապում է հայ-թուրքական զարգացումների հետ։ Թուրքերն իմացան նաև Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ հունվարը մեզ համար ոչ թե վերջնաժամկետ է, այլ Անկարան թող իմանա, որ հունվարից սկսած ամեն օր ավելի բարդ է լինելու վավերացման համար,- ընդգծել է Արտակ Շաքարյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան սպասում է հունվարի 12-ի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը և արձանագրությունները քննարկման է դնելու հունվարի վերջին  կամ փետրվարի սկզբին։

Նրա կարծիքով Թուրքիայում բոլորը գիտակցում են, որ ապրիլի 24-ը հոգեբանական «ամենավերջնաժամկետն» է, և եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, դրանից հետո շատ ավելի բարդ կլինի թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար՝ մասնավորապես հաշվի առնելով Թուրքիայում 2011թ. խորհրդարանական ընտրությունները, քանի որ քարոզարշավի օրերին հայկական օրինագծի վավերացումը քաղաքական ինքնասպանություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։