Լրահոս

11.02.2011 09:26


Ուկրաինական հեղինակավոր ամսագիրը լայնածավալ անդրադարձ է կատարել Հայաստանին

Ուկրաինական հեղինակավոր ամսագիրը լայնածավալ անդրադարձ է կատարել Հայաստանին

Ուկրաինական հեղինակավոր «Image.ua» միջազգային գործարարական պրեմիում կարգի ամսագիրը 2011 թ.-ի իր առաջին համարում «Ուկրաինա-Հայաստան» վերնագրով լայնածավալ անդրադարձ (ռուսերեն և անգլերեն) է կատարել Հայաստանին: Ամսագրի 28-ից 51-րդ էջերը  ամբողջությամբ նվիրված են հայ-ուկրաինական հարաբերություններին, Հայաստանի պատմությանը, հայ մշակույթին: Հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես քաղաքակրթության ակունքներում գտնվող հնագույն երկիր' հարուստ քրիստոնեական սրբավայրերով և պատմական խորը անցյալի վկայություններով, ընդգծվում է հայ ժողովրդի անգնահատելի ներդրումը Ուկրաինայի մշակույթի զարգացման գործում: Համառոտ կերպով տրվում է երկրի անցյալի և ներկայի նկարագիրը, արտահայտիչ լուսանկարների միջոցով ներկայացվում են Հայաստանի  պատմական և մշակութային հուշարձանները, առկա են հոդվածներ աշխարհահռչակ հայազգի գործիչների, մասնավորապես նկարիչ Մարտիրոս Սարյանի, մեծ շանսոնիե Շառլ Ազնավուրի, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, Արամ Խաչատրյանի, Անաստաս Միկոյանի, Սերգեյ Փարաջանովի և այլոց մասին: Ամսագիրը ընթերցողներին ծանոթացնում է նաև Մեծ Եղեռնի իրողության հետ: Հոդվածի մեջ տեղ է գտել ընդարձակ հարցազրույց Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ, ինչպես նաև հայ-ուկրաինական հարաբերություններին վերաբերող հատվածներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի' ուկրաինական "Профиль" ամսագրին տրված հարցազրույցից:

Այս խորագրի վերջին նյութերը