Թուրքիան 1-ին տեղում է բնակչության տգիտության և ծուլության առումով
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած «Հայացք հասարակությանը» զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ փաստեր: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milli Birlik Haber»–ին հղումով։
Նշվում է, որ երիտասարդ բնակչության ծուլության և տգիտության մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որևէ մասնագիտությամբ չի աշխատում և չի սովորում:
2014թ. ուսումը կիսատ է թողել թուրք երիտասարդների ավելի քան 50 տոկոսը: Մեքսիկայից հետո այս ցուցանիշը OECD երկրների շարքում երկրորդն է: Նույն հաշվետվության համաձայն՝ Թուրքիայում չի աշխատում և չի սովորում կին բնակչության 46 տոկոսը:
OECD-ն անդրադարձել է նաև մի շարք այլ ուշագրավ հանգամանքների: Օրինակ՝ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության միայն 12 տոկոսն է վստահում մարդկանց:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։