Արյունոտ «անակնկալ».12–ամյա խանդոտ դպրոցականը դանակահարել է համադասարանցիներին
ՌԴ Կրասնոյարսկի մարզի Դիվնոգորսկի 12–ամյա բնակչուհինդանակահարել է իր 2 համադասարանցիներին։ Քննիչների տվյալներով՝ արյունոտ հաշվեհարդարի պատճառը խանդն է եղել։
Տեղի ՔԿ ԳՔՎ–ի պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Դեգիդի խոսքով՝ սկզբում տղայի հետ ընկերություն է արել մի աղջիկ, այնուհետև դեռահասը փոխել է ընկերուհուն։6–րդ դասարանցին հաշիվները պարզելու համար իր մրցակցին կանչել է անտառ։
Համադասարանցին գնացել է ընկերուհու հետ։ Վրիժառու աղջիկը խնդրել է նրանց շրջվել մեջքով՝ նշելով, որ անակնկալ է պատրաստել նրանց համար։ Շրջվելուց հետո էլ խանդոտ դեռահասը դանակահարել է նրանց։
ТАСС–ի փոխանցմամբ՝ տուժածները ողջ են մնացել. նրանց նկատել է մոտակայքով անցնող վարորդը և տեղափոխել հիվանդանոց։
Արյունարբու դպրոցականի հետ ներկայումս աշխատում են անչափահասների գործերով զբաղվողները։
Արյունոտ «անակնկալ».12–ամյա խանդոտ դպրոցականը դանակահարել է համադասարանցիներին
ՌԴ Կրասնոյարսկի մարզի Դիվնոգորսկի 12–ամյա բնակչուհին դանակահարել է իր 2 համադասարանցիներին։ Քննիչների տվյալներով՝ արյունոտ հաշվեհարդարի պատճառը խանդն է եղել։
Տեղի ՔԿ ԳՔՎ–ի պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Դեգիդի խոսքով՝ սկզբում տղայի հետ ընկերություն է արել մի աղջիկ, այնուհետև դեռահասը փոխել է ընկերուհուն։ 6–րդ դասարանցին հաշիվները պարզելու համար իր մրցակցին կանչել է անտառ։

7or.am