Լրահոս

12.10.2016 12:10


Գլխավոր մարզիչ. «Փորձարկումներ ենք անում»

Գլխավոր մարզիչ. «Փորձարկումներ ենք անում»

Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ցավալի պարտություն (1:2) կրեց Լեհաստանի ընտրանուց:

Հետխաղյա ասուլիսում մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ամփոփել է խաղը.

-Ինչի՞ հաշվին էր հաջողվել վերականգնել խաղը:

-Բոլորի հետ էլ պատահում են վատ խաղեր: Ծանր խաղից հետո տղաները հավաքվեցին: Տեսա՞ք, թե որերորդ րոպեին գոլը խփեցին. մրցավարություն խոսել կոռեկտ չէ: Բարձրակարգ մրցավարները զգուշացնում են, նոր են դեղին քարտ ցույց տալիս: Եթե Արաս Օզբիլիսը պահերից մեկն իրացներ, կհաղթեինք:

Ամեն դեպքում, շնորհավորում եմ Լեհաստանին:

-Ընդմիջմանն ի՞նչ եք ասել տղաներին:

-Ասացի, որ նույն մոդելով պետք է խաղանք: Մարկոսը փակեց հենակետայինի դիրքը, իսկ Տարոն Ոսկանյանը լավ կատարեց իր առաջադրանքը: 10 ֆուտբոլիստներով արժանի չէինք պարտության:

-Գաել Անդոնյանը 2-րդ խաղում անընդմեջ սխալներ է թույլ տալիս. ի՞նչ եք անելու:

-Ճիշտ հարց է, սակայն ժամանակ է հարկավոր տեսագրությունները դիտելու համար:

-Չեք կարծո՞ւմ, որ Կորյանի, Սարկիսովի և Արշակյանի մասնակցությամբ այսօր այլ արդյունքն կլիներ:

-Այն վիճակում չէինք, որ կարող էինք հարձակվող դուրս բերել խաղադաշտ: Եզրային կիսապաշտպաններն էին գրոհում. ճիշտ էինք մտածել, սակայն պահերը չիրացրինք: Սարկիսովն իմ մոդելի մեջ չի մտնում, իսկ Արշակյանը չարդարացրեց սպասելիքները:

-Ռոբերտ Լևանդովսկու մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Ում էլ հարցնեք, իր մասին լավ խոսքեր կասեն: Լևանդովսկու մասին խոսելն ավելորդ է, բոլորը կուզենան իրենց կազմում ունենալ: Բացի վերջին գոլից, մեր պաշտպանները կարողացան չեզոքացնել նրան:

-Ո՞ր խաղն էր դժվար. ա՞յս, թե՞ նախորդ:

-Բոլոր խաղերն էլ բարդ են, վերջին 2 խաղերում 10 հոգով ենք մնացել: Շնորհակալություն տղաներին, կարողացան հավաքվել, անսամբլ կազմել: Որոշ ժամանակ անց կարող ենք ավելի լավ խաղալ:

-Խմբում տիրող իրավիճակի մասին ի՞նչ կասեք:

-Լարված է լինելու: Վաղ է խոսել, սակայն մի քանի թիմեր ֆավորիտ են համարվում:

-Ի՞նչն է պակասում մրցակցի համար ավելի լուրջ խնդիրներ առաջացնելու համար, ինչպես ժամանակին էր:

-Այն ժամանակին լավ կազմ ունեինք, բոլորը պատրաստ են: Որոշ ֆուտբոլիստներ այժմ խաղային պրակտիկա չունեն. Դրանք խանգարեցին: Ամեն դեպքում, փորձարկումներ ենք անում և որոշ ժամանակ անց արդյունք կունենանք:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը