Աշխարհ

12.10.2016 10:30


Ավստրիայի ԱԳՆ. «Թուրքիայի մուտքը Եվրամիություն բացառվում է»

Ավստրիայի ԱԳՆ. «Թուրքիայի մուտքը Եվրամիություն բացառվում է»

Թուրքիայի մուտքը Եվրամիություն բացառվում է։ Նման կարծիք է հայտնել Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը «Die Welt»–ի հետ հարցազրույցում։

«Ես վստահ եմ, որ Թուրքիան չի մտնի ԵՄ»,– հայտարարել է քաղաքական գործիչը և հավելել, որ այդ դիրքորոշումն ունեն նաև Եվրոպայի շատ երկրների կառավարությունների ղեկավարներ։ Կուրցի խոսքով՝ Թուրքիայի ԵՄ մտնելուն դեմ է հանդես գալիս նաև եվրոպական երկրների բնակչության մեծ մասը։

Բացի այդ, Կուրցը նշել է՝ «մեծ տարբերություն կա եվրոպական քաղաքական գործիչների մտածածի և հայտարարածի միջև»։

Կուրցը նաև նշել է, որ Թուրքիայի հետ կարելի է պարզապես «անհատական գործընկերություն» հաստատել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը