2010թ. վերականգնվել է պետությանը պատճառված 560 մլն դրամի վնաս
Պետական եկամուտների կոմիտեի ձևավորման առաջին իսկ օրից հետևողական պայքար է ծավալվել մաքսային և հարկային ոլորտի իրավախախտումների դեմ: Ձեռնարկված միջոցառումների հիմնական թիրախներից էին անապրանք գործարքները, հովանավորչությունը և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելումը: ՊԵԿ հետաքննության վարչության պետ Գևորգ Ներսիսյանի տվյալներով' միայն 2010 թվականին վարչության կողմից ընթացք է տրվել շուրջ 2000 նյութի, հարուցվել է 144 քրեական գործ, իսկ ՊԵԿ քննչական վարչության կողմից ընթացք է տրվել մոտ 330 քրեական գործի: 76 քրեական գործով' մեղադրական եզրակացությամբ 87 անձի նկատմամբ քրեական գործերն ուղարկվել են դատարաններ, 32 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը: Աննախադեպ աճ է արձանագրվել պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ, որը կազմել է 3մլրդ դրամ' շուրջ 300%-ով ավելի, քան նախորդ տարիներին:
«Կարող ենք հայտարարել, որ այսօր արդեն հանրապետությունում անապրանք գործարքներ գրեթե չեն կատարվում, քանի որ վերջին 6 ամիսների ընթացքում չի հայտնաբերվել կեղծ հաշիվ-ապրանքագրերի տրամադրմամբ զբաղվող որևէ կազմակերպություն»,- արձանագրում է Գևորգ Ներսիսյանը:
Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է նաև ՀՀ նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման հարցում' վեր հանել հովանավորչության յուրաքանչյուր փորձ և հայտնաբերված յուրաքանչյուր դեպք պատժել օրենքի ողջ խստությամբ: Պայքարը տարվում է ոչ միայն դրսի, այլ նաև համակարգի' հովանավորչության դրսևորման երևույթների դեմ: Այս առումով հետաքննության վարչության պետը նշում է, որ միայն 2010 թվականի ընթացքում պաշտոնին չհամապատասխանելու պատճառով ազատվել է շուրջ 500 աշխատակից, իսկ ծառայողական քննության արդյունքներով' հարյուրից ավելի աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Այդ գործընթացը շարունակվում է:
Հովանավորչության բացառման, համակարգի աշխատակիցների և այլ անձանց կողմից կազմակերպվող տնտեսական հանցագործությունների դեմ իրականացվող պայքարում հանրապետության նախագահի և պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարականը կատարելու նպատակով կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ գլխավոր դատախազության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ: Իսկ անապրանք գործարքները դիտարկվելու են որպես երկրի տնտեսական անվտանգության խոչընդոտ և դրանց կատարողները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:
ՊԵԿ քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանն էլ' ընդգծելով կոմիտեի հետաքննության և քննչական վարչությունների դերը կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում, հիշեցրել է, որ դրանց գերակշիռ մասի բացահայտումը, հետաքննությունն ու նախաքննությունն իրականացնում և տրամաբանական ավարտին է հասցնում ՊԵԿ-ը: «Այսօր վստահորեն կարելի է ասել, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Միջին հաշվով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը նախաքննական այլ մարմինների կողմից տատանվում է 50-65մլն դրամի սահմաններում: Իսկ պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից միայն այս հանցագործություններով 2010-ի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 560 մլն դրամի վնաս»: