Լրահոս

03.12.2010 12:57


Ավստրալացին ամուսնացել է իր շան հետ

Ավստրալացին ամուսնացել է իր շան հետ

Ավստրալական Տուվումբա քաղաքի բնակիչն ամուսնացել է իր շան հետ։ Այս մասին հաղորդում է «The Chronicle»-ը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել քաղաքային այգիներից մեկում։

Ջոզեֆ Գուիզոն պատմել է, որ հինգ տարի առաջ ապաստան է տվել Հանի անունով լաբրադորին։ Նա բացատրել է, որ պարտավոր էր ամուսնանալ իր շան հետ, քանի որ իրեն խիստ հավատացյալ երիտասարդ է համարում։ Նա նաև նշել է, որ իր և Հանիի միջև սեռական կապ չկա։ «Սա իսկական, մաքուր սեր է»,-հայտնել է Գուիզոն։

Հանիի տիրոջ խոսքերով՝ ինքն ամուսնության առաջարկությունն արել է զբոսանքի ընթացքում։ «Նա ինձ ոչինչ չպատասխանեց, այդ պատճառով ես որոշեցի, որ պատասխանը «այո» է»,-հայտնել է ավստրալացին։

Արարողությունը տեղի է ունեցել նորապսակների մերձավոր ընկերների և բարեկամների ներկայությամբ։ Մոտ ժամանակներս զույգը կմեկնի հորինված ամուսնական մեղրամսի։ Հանին և Գուիզոն այն անց կկացնեն այգում։

Այս խորագրի վերջին նյութերը