Աշխարհ

11.10.2016 15:50


KFC–ի հավի մեջ որդեր են գտել (տեսանյութ)

KFC–ի հավի մեջ որդեր են գտել (տեսանյութ)

Ցնցող դեպք է տեղի ունեցել ԱՄՆ–ում՝ KFC–ի ռեստորաններից մեկում (Kentucky Fried Chicken)։ Մայրը հավ է գնել երեխայի համար, որում որդեր են եղել։ 5–ամյա փոքրիկը հիվանդանոց է ընկել փսխելով։

Տուժած երեխայի մայրը ոստիկանություն չի դիմել. փոխարենը հրապարակել է ցնցող կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես են որդերը վխտում հավի մսի մեջ։ Կինն այդ մասին հաղորդել է FOX13–ին՝ տեղեկացնելու հասարակությանը կատարվածի մասին։

Դեպքը տեղի է ունեցել Արքանզաս նահանգի Վեսթ Հելեն քաղաքում։ Մայրը նաև դիմել է ռեստորանի ղեկավարությանը, սակայն պատասխան չի ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը