Աշխարհ

11.10.2016 14:05


Պուտինի այցը Փարիզ չեղարկվել է

Պուտինի այցը Փարիզ չեղարկվել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է հաջորդ շաբաթ կայանալիք այցը Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ Ելիսեյան պալատի իր աղբյուրին հղումով։

Մոսկվան, փաստորեն, չի ընդունել Ֆրանսիայի նախագահ Օլանդի՝ միայն Սիրիայի դրությունը քննարկելու համար հանդիպելու առաջարկը։

«Այսօր առավոտյան Ելիսեյան պալատից Պուտինին առաջարկել են հանդիպել միայն Սիրիայի հարցով։ Ի պատասխան՝ Մոսկվան ասել է, որ ուզում է չեղարկել հոկտեմբերի 19–ին նախատեսված այցը»,– ասել է գործակալության զրուցակիցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը