Պուտինն ու Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև բնական գազի համար Թուրքիային տրամադրվելիք զեղչի վերաբերյալ
«Այսօր դրված ստորագրություններով վերջնականապես լուծեցինք «Թուրքական հոսքի» շինարարության արագացման հարցը: Մեր մյուս համատեղ նախագծի` Աքքույուի ատոմակայանի շինարարությանն արագացնելու վերաբերյալ ևս հստակ համաձայնություն ձեռք բերեցինք: Վստահ եմ, որ առաջիկայում հետ կբերենք կորցրած ժամանակը»,-Ստամբուլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած 1 ժամ 40–րոպեանոցհանդիպումից հետո ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Պուտինն էլ նշել է, որ «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը կնքելուց հետո պայմանավորվածություն են ձեռք բերել նաև բնական գազի համար Թուրքիային տրամադրվելիք զեղչի վերաբերյալ:
«Ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել Թուրքիայից ներմուծվող բոլոր մրգերի ու բանջարեղենների վերաբերյալ գործող սահմանափակումները:
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև բնական գազի համար Թուրքիային տրամադրվելիք զեղչի վերաբերյալ
«Այսօր դրված ստորագրություններով վերջնականապես լուծեցինք «Թուրքական հոսքի» շինարարության արագացման հարցը: Մեր մյուս համատեղ նախագծի` Աքքույուի ատոմակայանի շինարարությանն արագացնելու վերաբերյալ ևս հստակ համաձայնություն ձեռք բերեցինք: Վստահ եմ, որ առաջիկայում հետ կբերենք կորցրած ժամանակը»,-Ստամբուլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած 1 ժամ 40–րոպեանոց հանդիպումից հետո ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

7or.am