Լրահոս

21.12.2009 14:05

Ս. Օհանյան. «Մենք Ադրբեջանից խաղաղություն չենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում»

Ս. Օհանյան. «Մենք Ադրբեջանից խաղաղություն չենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում»

«Ադրբեջանը միշտ էլ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով։ Մենք աշխատում ենք հնարավորինս չարձագանքել դրանց, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ոչ միայն պատասխանել, այլև կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Մենք բոլորս տեսել ենք պատերազմ, գիտենք դրա դժբախտությունների և արհավիրքների մասին։ Ադրբեջանի իշխանությունները ևս տեսել են այդ ամենը և պետք է անեն ամեն ինչ պատերազմից խուսափելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ մենք Ադրբեջանից խաղաղություն ենք խնդրում։ Ո՛չ, մենք չենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում, և եթե հարկ լինի պատշաճ մակարդակով կլուծենք մեր առջև դրված խնդիրները, կպաշտպանենք հայրենիքը»,- Ստեփանակերտում  հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է ԼՂՀ բանակի սպայական անձնակազմի հավաքին։ Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ «այսօր ջանքերը պետք է ուղղվեն ոչ թե ռազմական հռետորությանը, այլ բանակցային գործընթացի առաջխաղացմանը, որը կբերի հիմնահարցի վերջնական լուծմանը»։

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ 2009թ. բանակի համար եղել է հաջողությունների տարի։

Ըստ «Regnum»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։