Աշխարհ

10.10.2016 16:45


Լոնդոնյան ակումբում հրաժարվել են աղջկան սեղան տրամադրել գիրության պատճառով

Լոնդոնյան ակումբում հրաժարվել են աղջկան սեղան տրամադրել գիրության պատճառով

Մեծ Բրիտանիայից Բոբի Ջո Գոլդսմիթը բողոքել է լրագրողներին լոնդոնյան «Libertine» ակումբի անվտանգության աշխատակիցներից, ովքեր չեն թողել աղջկան ներս մտնել՝ համարելով նրան չափազանց գեր։ Բացի այդ, աղջիկը նախօրոք սեղան է պատվիրած եղել իր և ընկերների համար՝ իր 20–ամյակը տոնելու կապակցությամբ։

«Անվտանգության աշխատակիցն ինձ ոտքից գլուխ նայեց և ասաց, որ ես շատ գեր եմ. նա փչացրեց իմ տոնը»,–վերհիշում է բրիտանուհին։

Ընդ որում, ինչպես խոստովանել է աղջիկը, նա շփոթված է եղել, սակայն կատարվածն ուժեղ ազդեցություն չի թողել նրա վրա։ Աղջկան անհանգստացրել է այն փաստը, որ նման բանը շատ այլ աղջիկների կարող է վշտացնել։ Բրիտանուհին նշել է, որ նման խտրականությունը 2016թ. զզվելի է և անտեղի։ Այս մասին հայտնում է «Mirror»–ը։

Բոբի Ջո Գոլդսմիթի մայրիկը չի ծուլացել և «Facebook»–ի իր էջում գրել է, որ ապշած է անվտանգության աշխատակիցների պահվածքով և չի հասկանում, թե ինչու իր աղջկան չեն թողել ներս մտնել։ Չէ՞ որ նրա հագուստի չափը 10–ն է (դա հագուստի բրիտանական չափ է, որը համապատասխանում մեր 46 չափին)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը