Աշխարհ

10.10.2016 15:45


Ռուսաստան է վերադառնում մի քանի տեսակ արգելված պահպանակ

Ռուսաստան է վերադառնում մի քանի տեսակ արգելված պահպանակ

Ռուսաստան է վերադառնում «Durex»–ի՝ ավելի վաղ արգելված մի քանի տեսակ պահպանակ։ Չնայած Ռոսդրավնադզորից նշել են, որ 2016–ի սեպտեմբերի 22–ից առաջ արտադրված այդ պահպանակների վաճառքն առաջվա նման արգելվում է Ռուսաստանում։

РИА «Новости»–ն հիշեցնում է, որ պահպանակների արգելքը պայմանավորված էր սահմանված կարգով գրանցված չլինելով։

Հունիսին Ռոսդրավնադզորն սկսեց վերանայել նոր տեսակների գրանցման համար առկա փաստաթղթերը։ Շուկա մտնելու համար դրական եզրակացություն տրվեց «Durex Pleasuremax», «Durex Classic», «Durex Elite», «DurexExtra Safe», «Durex Fruity Mix», «Durex XXL», «Durex Invisible» և «Durex Sensation» տեսակներին։

Սինթետիկ լատեքսից և ցավազրկող պահպանակների 2 տեսակ էլ ուղարկվեց փորձաքննության՝ պարզելու դրանց որակը, արդյունավետությունն ու անվտանգությունը։

Արգելված են «Durex Long Play», «Durex Dual Extase» և «Durex RealFeel» տեսակները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը