Աշխարհ

10.10.2016 12:55


Ռուսաստանը մտադիր է վերականգնել Եգիպտոսի իր ռազմաբազան

Ռուսաստանը մտադիր է վերականգնել Եգիպտոսի իր ռազմաբազան

Ռուսաստանը բանակցություններ է վարում Եգիպտոսի հետ մերձավորարևելյան այդ երկրում ռազմական օբյեկտներ վարձակալելու հարցով։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Մոսկվան, մասնավորապես, մտադիր է վարձակալել նախկին խորհրդային ռազմաբազան Սիդի–Բարրանի քաղաքում։

«Խոսքը 2019–ի մասին է. եթե կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ բազան վերականգնելու աշխատանքները կարող են ավարտվել»,–ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ բանակցություններն այդ հարցով «բավական հաջող» են ընթանում։ Արդեն ձեռք բերված համաձայնությամբ՝ Ռուսաստանը ծովով հասցնելու է անհրաժեշտ սարքավորումները, բազայում ռուսական զորակազմ է լինելու։

Սիդի–Բարրանիում 1972–ին ռազմածովային խորհրդային նավատորմ կար ԱՄՆ ռազմանավերին հետևելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը