Լրահոս

03.12.2010 13:24


Ոստիկանները փորձել են խոչընդոտել ծառատունկը

Ոստիկանները փորձել են խոչընդոտել ծառատունկը

Դեկտեմբերի 1-ին վիշապների պուրակում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ և կարգի էին բերել պուրակը, որը շինհրապարակ էր դառնալու բնակելի բարձրահարկ շենք կառուցելու համար։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, քաղաքացիները ծառատունկ են իրականացրել պուրակում և, չնայած Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը խոստացել էր բերել ծառատունկի ջուրն ու հողը, չի կատարել իր խոստումը:

Մի խումբ ոստկաններ էլ առավոտից փորձում էին խոչընդոտել ծառատունկը' պատճառաբանելով, որ այգու սեփականատեր Կարախանյանն իրենց կարգադրել է «ապօրինի ծառատունկ իրականացնող և իր տարաքծը մաքրող» քաղաքացիներին դուրս հրավիրել իր սեփական տարածքից։

Այուամենայնիվ, ծառատունկը կայացել է։ Պուրակում նախատեսվում է նաև շաբաթօրյակ անցկացնել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը