Աշխարհ

10.10.2016 19:35


Ամենատարածված սխալները, որոնք անում ենք որովայնի մկանները ձգելիս (տեսանյութ, լուսանկարներ)

Ամենատարածված սխալները, որոնք անում ենք որովայնի մկանները ձգելիս (տեսանյութ, լուսանկարներ)

Արդյոք դուք գիտե՞ք՝ ինչպես ճիշտ ձգել փորի մկանները։ Գրեթե յուրաքանչյուրը կատարում է այս սխալները մարզումների ընթացքում, և հենց դա է խանգարում կատարյալ որովայն ստանալուն։ «fitnessi.ru» կայքը ներկայացրել է որովայնի մկանները ձգելու ժամանակ թույլ տված ամենատարածված սխալները։

Որովայնի մկանները չի կարելի ձգել ամեն օր։ Դա ամենատարածված սխալն է, որ թույլ են տալիս բոլորը՝ վստահ լինելով, որ այդպես ավելի արագ կհասնեն արդյունքի։ Մարզվել անհրաժեշտ է շաբաթը 3 անգամ։

Որովայնի գեղեցիկ մկաններ ունենալը կախված է կարդիո մարզումներից։ Եթե ձեր ծրագրի մեջ չներառեք նաև կարդիո մարզումները, ապա գեղեցիկ փորի մկաններ ունենալն այդպես էլ երազանք կմնա։

Մարզումներին խանգարում է սխալ սննդակարգը։ Ճարպերի քանակը նվազեցնելու համար պետք է փորձել սննդակարգում նվազեցնել արագ ածխաջրերի քանակը (սպիտակ հաց, բուլկիներ, քաղցրավենիք) և ավելացնել սպիտակուցի և բանջարեղենների քանակը։ Որքան շատ սպիտակուց և բանջարեղեն ուտեք, այդքան գեղեցիկ կլինի ձեր մարմինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը