Լրահոս

21.12.2009 12:24


Մոտ ապագայում հնարավոր է տեղի ունենա հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպումը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բախար Մուրադովան չի բացառել մոտ ապագայում հայ և ադրբեջանցի պատգամավորների հանդիպման հնարավորությունը։ «Հայ պատգամավորների հետ հանդիպումները մեզ համար ինքնանպատակ չեն։ Դրանք կազմակերպվում են միջազգային կառուցների նախաձեռնությամբ, կամ տարբեր ձևաչափերով տեղի են ունենում նրանց միջնորդությամբ»,-ասել է Մուրադովան։

Վերջին անգամ հայ և ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են հոկտեմբերի վերջին, Մոսկվայում։

Ըստ «Trend News»–ի

Այս խորագրի վերջին նյութերը